Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Առանց երկրպագուների

Առանց երկրպագուների
04.12.2015 | 02:30

Եվրոպայի լիգայի խաղերի շրջանակում Կազանի «Ռուբինի» երկրպագուները չեն կարողանա ներկա լինել «Բորդոյի» հետ խմբային վերջին հանդիպմանը: Պատճառը նոյեմբերի 13-ին Փարիզում կայացած ահաբեկչական գործողություններն են, ինչի հետքերով երկրի ներքին գործերի նախարարությունն արգելք է դրել ֆրանսիական մարզադաշտեր մրցակից թիմերի մարզասերների այցելության վրա, իսկ այն անձանց, ովքեր այնուամենայնիվ կփորձեն շրջանցել որոշումը, սպառնում է վեց ամսվա ազատազրկում՝ գումարած խոշոր չափով տուգանքը: Արգելանքը գործողության մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը, իսկ հանդիպումը, ինչպես հայտնի է, կայանալու է դեկտեմբերի 10-ին: Սահմանափակումներ են նախատեսված նաև սեփական հանդիսատեսի համար: Արգելվում է մարզադաշտ տանել ցանկացած տեսակի հրատեխնիկա, անգամ անձնական բնույթի իրեր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ